Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, Ստեփանակերտից Երևան վերադարձի ճանապարհին, Aravot.am-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ապրելու համար անհրաժեշտ իրերով (ներքնակներ, անկողնային պարագաներ և այլն) բեռնված ադրբեջանական ավտոշարասյունը շարժվում դեպի օրերս Ադրբեջանին հանձնված հայկական բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի և Սուսի ուղղությամբ:
Գորիս-Ստեփանակերտ ժամանակավոր ճանապարհը հայկական և ադրբեջանական կողմերը համատեղ են շահագործում:
Ավելի վաղ ԱՀ իշխանությունները տեղեկացրել էին Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Արցախի իշխանությունները զգուշացրել էին բնակիչներին, որ տունն այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա։
Բերձորում և Աղավնոյում 13 տան հրկիզմանդեպքերով նախապատրաստված բոլոր նյութերովքրեական գործերի հարուցումը մերժվել է։