Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրի գունաերաժշտական շոուն սեպտեմբերի 14-ից 1 ժամ շուտ կմեկնարկի: Դա պայմանավորված է աշնանային ժամանակացույցի անցնելով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ներկայիս 21:00-23:00-ի փոխարեն՝ շոուն կսկսվի 20:00-ին և կավարտվի 22:00-ին: Սանիտարական մաքրման օրը կմնա երեքշաբթին: Շատրվանային համալիրը կգործի մինչև նոյեմբերի 1-ը: