13 ապրիլի 2009 - 17:08 AMT
Հայ սամբիստները 8 մեդալ են նվաճել Լիտվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի սամբոյի երիտասարդական ու պատանեկան հավաքականներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր ապրիլի 8-12 Լիտվայի Շաուլյայ քաղաքում: Հայ սամբիստները նվաճեցին 2 արծաթե ու 6 բրոնզե մեդալ: Այդ մասին Լիտվայից PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը:

«Ես բավարար եմ գնահատում մեր մարզիկների ելույթը: Չնայած նրան, որ մենք 8 մեդալ նվաճեցինք, դրանց թվում ոսկի չկա: Վերջին մենամարտում Եվրոպայի չեմպիոն կարող էր դառնալ Մարտին Միրզոյանը, սակայն նա պարտվեց ՌԴ ներկայացուցչին, նվաճելով արծաթե մեդալը: Ինչ վերաբերում է թիմային ելույթին, ես դեռեւս չգիտեմ, թե մենք որ տեղում ենք, սակայն ենթադրում եմ, որ առաջին եռյակում չենք»,-ասել է Հայրապետյանը:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 15 սամբիստներ, որոնցից արծաթե մեդալների արժանացան Տիգրան Կիրակոսյանը (48 կգ ք/կ) եւ Մարտին Միրզոյանը (57 կգ ք/կ), իսկ բրոնզե մրցանակակիրներ դարձան Մհեր Կարապետյանը (75կգ ք/կ), Սերգեյ Ալեքսանյանը (62 կգ ք/կ), Սամսոն Միլիտոնյանը (48 կգ ք/կ), Արամաիս Մարգարյանը (52 կգ ք/կ), Հովհաննես Դերմիշյանը (62 կգ ք/կ) եւ Արտավազդ Մինասյանը (68 կգ ք/կ):

Նշենք, որ Մարգարյանն ու Մինասյանն այս պահի դրությամբ ծառայում են բանակում, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով, մեկնել են մասնակցելու առաջնությանը:

Առաջնության բրոնզե մրցանակակիր Կարեն Ջանոյանը, որը եւս ծառայության մեջ է, զբաղեցրել է 5-րդ մրցանակային տեղը:

Սամբիստները կվերադառնան Լիտվայից ապրիլի 13-ին: