13 ապրիլի 2009 - 18:27 AMT
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները Երեւանում կքննարկեն միջազգային անվտանգության խնդիրներ
Այս շաբաթ Երեւանում կհավաքվեն ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները, որպեսզի քննարկեն միջազգային անվտանգության հիմնախնդիրները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը: «Հանդիպման ընթացքում պլանավորվում է խրախուսել ՀԱՊԿ եւ ՄԱԿ քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին հուշագիրը, ինչպես նաեւ համաձայնեցնել ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների Խորհրդի հերթական նիստի տեղն ու ժամանակը, քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ քայլերը թմրավաճառքի եւ ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է Բալայանը: