13 ապրիլի 2009 - 19:32 AMT
Հայաստանում տեղի կունենա երկրի վրա համաշխարհային ճգնաժամի սոցիալական ազդեցությանը նվիրված համաժողով
Ապրիլի 14-ին Երեւանում կկայանա «Համաշխարհային ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա. այդ տեսակի ազդեցության վերաբերյալ լուծումների ճանապարհների փնտրտուքներ» թեմայով համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների հետ համատեղ:

Ինչպես հաղորդում է ՄՏՖ, համաժողովին հիմնական ուշադրությունը կհատկացվի շարունակվող գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը, ինչպես նաեւ 2015թ. հազարամյակի նպատակների զարգացմանը հասնելու վերաբերյալ ստեղծված պայմաններում Հայաստանի հնարավորություններին:

Քանի որ համաշխարհային ճգնաժամն արդեն շոշափել է Հայաստանի տնտեսությունը, հայ բնակչությունը ներկայումս սկսում իր կաշվի վրա զգալ այդ ազդեցության սոցիալական հետեւանքները:

Հաղորդագրության համաձայն, Հայաստանում ՄԱԿ-ի հայկական գրասենյակը աջակցելու է լուծումների մշակման ջանքերը, որոնք օգտագործվելու են բոլոր շահագրգռված կողմերից` ներառյալ միջազգային կազմակերպությունները, մասնավոր սեկտորը եւ քաղաքացիական հասարակությունը:

Բացի այդ, Հայաստանում ՄԱԿ-ը գտնվում է իր ներկայիս ծրագրի հարմարեցման գործընթացում, որն ուղղված է ճգնաժամից ամենաշատը տուժածների կարիքների բավարարմանը: