16 սեպտեմբերի 2022 - 16:14 AMT
ԳՇ պետ․ Ադրբեջանցիները մասնատել են հայ կին զինծառայողին` կտրել ոտքերը, մատները, մերկացրել

Ադրբեջանական կողմը վայրագություններ է իրականացրել հայ զինծառայողների նկատմամբ, այդ թվում` կանանց։ Այդ մասին Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանն ասել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Բոլոր փաստերը կտրամադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին` կտրել են ոտքերը, մատները, մերկացրել են»,–ասել է Ասրյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` թշնամին իրեն պահել է վայրագության վերջին աստիճանի։

Ասրյանը հավելել է, որ Ադրբեջանի ԶՈւ–ն, կիրառելով հարվածային ԱԹՍ–ներ, ռեակտիվ հրետանի և հրետանային համակարգեր, հարվածներ է հասցրել ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ ենթակառուցվածքներին։

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել է դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4․5 կմ հեռավորության վրա։ Ջերմուկից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11, 12 կիլոմետր։

Նա հայտնել է նաև, որ Ջերմուկում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, երբ քաղաքում եղել են զբոսաշրջիկներ, տարբեր երկրների քաղաքացիներ, բնակիչներ, քանի որ քաղաքացիները տարհանում չի իրականացվել։ ԳՇ պետը նշել է, որ ճոպանուղու տարածքում կան նաև մանկական հրապարակներ։