13 ապրիլի 2009 - 20:12 AMT
Հայ շախմատիստները հաջողությամբ են հանդես գալիս արտերկրում
Հայ երիտասարդ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը լավագույն ցուցանիշն է ցույց տվել Ռուսաստանի բարձրագույն լիգայի առաջնության շրջանակներում Դագոմիսում կայացած ակումբային թիմերի շախմատի առաջնությունում: Հանդես գալով «ՕMZ» շախմատային ակումբի համար Սիմոնյանը 8 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ անհատական ստուգարքով զբաղեցրել է առաջին տեղը:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Կարեն Սիմոնյանը իսպանական Լարոդա քաղաքում կայացած միջազգաին շախմատի մրցաշարում վաստակել է 7 միավոր 9 հնարավորից եւ 207 մասնակիցների թվում զբաղեցրել 4-րդ տեղը: Սիմոնյանը զիջել է մրցաշարի հաղթողներ ռումինացի Միխայ Շուբային եւ իսպանացի Սալվադոր դը Անխելիսին կես միավորով: