19 սեպտեմբերի 2022 - 16:04 AMT
Սիսիան-Վաղատին հատվածում կվնասազերծեն չպայթած արկերը

Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Աշխատանքներն իրականացվելու են սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 18:00-ն:

Քաղաքացիներին հորդորում են չանհանգստանալ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։