13 ապրիլի 2009 - 20:35 AMT
«Փյունիկն» ու «Միկան» կրկին հաղթել են Հայաստանի առաջնությունում
Ապրիլի 11-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի առաջնության 3-րդ փուլի խաղերը: Անընդմեջ երրորդ հաղթանակը տարան Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու Աշտարակի «Միկան»: Մրցաշարային աղյուսակը 3 փուլերից հետո 9 միավորով գլխավորում են Աշտարակի «Միկան» ու «Փյունիկը»: «Արարատն» ու «Գանձասարն», իրենց հերթին, կրեցին անընդմեջ երրորդ պարտությունը եւ եզրափակում են Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի առաջնության 3-րդ փուլի արդյունքները.

«Փյունիկ»-«Կիլիկիա»-1:0
Գոլի հեղինակն է Գեւորգ Ղազարյանը` 74 րոպե

«Միկա»-«Արարատ»-2:0
Գոլի հեղինակն է Բոտի Դեմելը` 25, 49 րոպե

«Շիրակ»-«Բանանց»-1:2
Գոլերը` Կարեն Խաչատրյան -61 րոպե (Շիրակ), Սամվել Մելքոնյան-6, Էդուարդ Կակոսյան-31 րոպե (Բանանց):
«Գանձասար»-«Ուլիս»-1:2
Գոլերը` Արսեն Ավետիսյան-20 (Գանձասար), Արթուր Քոչարյան-88, Սեմյոն Մուրադյան-43 րոպե (Ուլիս):

Մրցաշարային դասավորությունը 3-րդ փուլից հետո.
1. «Միկա»-9 միավոր
2.«Փյունիկ»-9
3.«Բանանց»-6
4.«Ուլիս»-6
5.«Կիլիկիա»-3
6.«Շիրակ»-3
7.«Արարատ»-0
8.«Գանձասար»-0: