20 սեպտեմբերի 2022 - 16:49 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ ղեկավար Արայիկ Հարությունյանին:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին:

Սեպտեմբերի 18-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Զրույցի ընթացքում շոշափվել էին Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը: