13 ապրիլի 2009 - 20:51 AMT
Հայ շախմատիստները կմասնակցեն Դուբայի 11-րդ բաց առաջնությանը
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը եւ մի շարք հայ շախմատիստներ կմասնակցեն Դուբայի շախմատի 11-րդ բաց առաջնությանը, որտեղ կխաղարկվի շեյխ Ռաշիդ բին Համադան Ալ Մահմուդի գավաթը: Մրցաշարը տեղի կունենա 2009թ. ապրիլի 25-ից մայիսի 5-ը Դուբայի շախմատի մշակութային կենտրոնում:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 45 000 դոլար է, որից 1 տեղի համար կշնորհվի 6 000, 2-ի համար` 5 000, 3-րդի համար` 4 000 դոլար:

Մրցաշարը կանցնի շվեյցարական համակարգով` 9 փուլով: Ժամանակի հսկողությունը` 1 ժամ 30 րոպե մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյանի հավելումով յուրաքանչյուր քայլի համար;

Բացման արարողությունը եւ 1-ին փուլը տեղի կունենան ապրիլի 26-ին: Խաղարկային օրերն են` 2009թ. ապրիլի 26-ից մայիսի 4-ը: Փակման արարողությունը տեղի կունենա մայիսի 5-ին: