20 սեպտեմբերի 2022 - 19:08 AMT
Ագարակում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն

Ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 15-ը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի՝ Կոմիտասի, Թումանյան, Իսահակյան, Չարենցի, Սայաթ-Նովայի, Գ.Նժդեհի և Լեռնագործների փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

‌‌Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: