21 սեպտեմբերի 2022 - 16:33 AMT
Հայտնաբերվել է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ մեղադրվողը

Հայտնաբերվել է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ մեղադրվող անձը, հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 19-ին Թալին քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 33-ամյա Անատոլի Բ.-ն, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:

Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նա ներկայացվել է դատարան: ‌