14 ապրիլի 2009 - 12:00 AMT
Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպումը
Ապրիլի 15-17-ը Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպումը:

Օրակարգում են Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման ու գործունեության հարցերը եւ փոխգործակցության կազմակերպումը իրավապահ մարմինների միջեւ (ներքին գործերի, ոստիկանության) ՀԱՊԿ ձեւաչափում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անցկացնել ՌԴ ՆԳՆ եւ Հայաստանի Ոստիկանության պատանդների ազատման հատուկ ստորաբաժանումների համատեղ հատուկ մարտավարական զորավարժություն, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:

Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից 2009թ. փետրվարի 4-ին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: