14 ապրիլի 2009 - 12:03 AMT
Ադրբեջանը չի ընկալում Թուրքիան որպես արտերկիր
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված հարաբերությունները նման չեն երկու երկրների միջեւ ցանկացած այլ հարաբերությունների, քանի որ այդ հարաբերությունների հիմքում ավելի շատ զգացմունքներ են, քան տրամաբանություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական զորավարժությունների կենտրոնի ղեկավար Սինան Օհանը:

Ըստ Օհանի, այժմյան խնդիրները Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ սերում են ստեղծված հարաբերությունների արմատից: «Ադրբեջանը չի ընկալում Թուրքիան որպես մեկ այլ պետություն: Նա հսկայական հարգանք է տածում Թուրքիայի հանդեպ եւ նմանատիպ վերաբերմունք է ակնկալում: Սակայն, ցավոք, Թուրքիան չի կարող արդյունավետ քաղաքական մոտեցում գտնել Ադրբեջանի հանդեպ»,-ասել է Օհանը:

«Սահմանի բացումը շատ զգայուն հարց է: Թուրքիայի իմիջն ադրբեջանական ժողովրդնի աչքերում թույլ չի տալիս նրանց հանգիստ ընկալել այդ փաստը: Ուստի Թուրքիայի կառավարությունը պետք է համակողմանիորեն վերլուծի բոլոր կորուստներն եւ առավելությունները: Հայաստանի հետ սահմանի բացումը չի նշանակում նրա հետ հարաբերությունների լիակատար կարգավորում, քանի որ Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Թուրքիային ուղղված իր մեղադրանքներից` հայերի ցեղասպանություն գործելու համար: Մյուս կողմից, լավ չի լինի կորցնել Ադրբեջանը»,-նշել է նա, գրում է Sunday`s Zaman-ը: