14 ապրիլի 2009 - 13:31 AMT
Հայ գեղասահորդները կմասնակցեն «Բյուրեղապակյա չմուշկ» միջազգային մրցաշարին
Հայ գեղասահորդներ Սարգիս Հայրապետյանն ու Սլավիկ Հայրապետյանը կմասնակցեն ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գեղասահքի միջազգային «Բյուրեղապակյա չմուշկ» մրցաշարին: Մրցաշարը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ 26-ին Մոսկվայի Օդինցովի հոկեյի ու գեղասահքի քաղաքային կենտրոնում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստասնի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
«Այս մրցաշարի համար մենք հայտագրել ենք միայն Հայրապետյան եղբայրներին: Իսկ կանանց մրցումներին Հայաստանը ներկայացված չի լինի, քանի որ հայ գեղասահորդուհիները դեռեւս չեն հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել: Մենք կվերադառնանք Մոսկվայից ապրիլի 27-ին: Այդ մրցաշարից հետո մենք ընդմիջում կունենանք մինչ սեպտեմբերին կայանալիք Գրան-պրին»,-ասել է Խաչատրյանը: