14 ապրիլի 2009 - 15:17 AMT
2009 թվականին Հայաստանի բյուջեում գերակա կլինեն սոցիալական ծախսերը
Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ արդեն ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիրը, նաեւ ԱԺ-ում, որտեղ կային նաեւ սոցիալակամ հարցեր: Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում համաշխարհային ճգնաժամի ազդեցությամբ, պետբյուջեի սոցիալական ծախսերը պետք է պաշտպանված լինեն եւ առաջնային նշանակություն ունենան, հաղորդել է Հայստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հայաստանի վրա տնտեսական ճգնաժամի սոցիոլոգիական ազդեցությանը» նվիրված խորհրդաժողովում: «Դա վերաբերում է ոչ միայն սոցիալապաես անապահով 114 000 ընտանիքներին, որոնց սոցիալական նպաստ են ստանում, այլ նաեւ սոցիալական համակարգին ավելի լայն իմաստով»,-ասել է նա:

Այս առնչությամբ վարչապետը հավելել է, որ Հայաստանի կառավարությունը ստիպված էր վերանայել 2009թ. բյուջեն, տեղափոխումներ անելով եռամսյա ծրագրերում, հաշվի առնելով այն ռիսկերը, որ հայտնվեցին առաջին եռամսյակում, մասնավորապես, հարկերի հավաքման առումով: «Բյուջեն վերանայելու նպատակն էր ստեղծել այնպիսի ֆինանսական միջավայր, որը, մի կողմից թույլ կտա պահպանել սոցծախսերը, մյուս կողմից` թույլ կտա պարտքեր չկուտակել»,-ասել է Սարգսյանը:

Ինչպես ասել է վարչապետը, կառավարությունն անցել է բյուջեի եռամսյակային կառավարման եւ կծրագրի իր ծախսերը, ելնելով հարկերի հավաքման մակարդակից:

Հայաստանի կառավարությունը մարտի 26-ին որոշում է կայացրել 2009թ. երկրի պետբյուջեն վերաբաշխելու եւ 2010-2012թթ. միջնաժամկետ ծրագրի մշակումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: