27 սեպտեմբերի 2022 - 15:09 AMT
Wizz Air-ը մեկնարկել է Հռոմ-Երևան երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 26-ից մեկնարկել է Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը:

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: ‌