1 հոկտեմբերի 2022 - 16:32 AMT
Ալիևը հայտարարել է «Հարավային գազային միջանցքն» ընդլայնելու մտադրության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Հարավային գազային միջանցքն» ընդլայնելու մտադրության մասին, որը բաղկացած է TAP և TANAP գազատարներից։

Հոկտեմբերի 1-ին նոր հունական ինտերկոննեկտորով գազը «Հարավային գազային միջանցքով» սկսել է մատակարարվել Բուլղարիային, գրում է «Կոմերսանտը»։

Ալիևը Սոֆիայում հայտարարել է, որ արդեն սկսվել են խորհրդակցությունները գործընկերների հետ TANAP-ի թողունակությունը տարեկան 16 մլրդ խմ հասցնելու համար 32 մլրդ խմ-ի, իսկ TAP-ը՝ 10-ից մինչև 20 մլրդ խմ։

«Առանց դրա բարդ կլինի ապահովել գազի լրացուցիչ առաքումներ»,-ասել է Ալիևը։

«Հարավային գազային միջանցքը» բացվել է 2018-ի մայիսին և անցնում է Բաքվից մինչև Իտալիա՝ Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով։ Գազը մատակարարվում է Շախ-Դենիզ հանքավայրից։