ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։ Այցը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով։
«ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն», ասվում է պաշտոնական հրավերի մեջ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:
Նախատեսվում է եռօրյա այց: