5 հոկտեմբերի 2022 - 18:57 AMT
Կարեն Անդրեասյանը թողել է արդարադատության նախարարի պաշտոնը

Կարեն Անդրեասյանն ավարտել է պաշտոնավարումը որպես արդարադատության նախարար։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի արդարադատության նախարար»,- գրել է նա՝ թվարկելով իր և նախարարության նվաճումներն այդ պաշտոնում։

«Այս ամենը սկսվել է 2018 թվականի հեղափոխությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի ջանքերով: Առանձնահատուկ շնորհակալ եմ պարոն Փաշինյանին այս մեծ պատասխանատվությունն ինձ վստահելու և մեր բոլոր դրական նախաձեռնություններին իր ամենօրյա մեծ աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ:

Կարեն Անդրեասյանը նշանակվել է արդարադատության նախարար 2021-ի օգոստոսին։