6 հոկտեմբերի 2022 - 13:40 AMT
ՊՆ-ին 1 մլրդ 805 մլն դրամ կհատկացվի չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար

Կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստում որոշել է Պաշտպանության նախարարությանը 1 միլիարդ 805 միլիոն դրամ հատկացնել չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար։

Հիմնավորման մեջ նշված է, որ լրացուցիչ հատկացումն անհրաժեշտ է ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով 2021 թվականի պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2023-ի բյուջեով նախատեսվում է շեշտակի ավելացնել պաշատպանութւյան ոլորտի ծախսերը՝ 47․2%-ով կամ 160.7 մլրդ դրամով։Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ: