6 հոկտեմբերի 2022 - 14:38 AMT
Սահմանամերձ բնակավայրերի հիփոթեքային վարկի աջակցության տրամադրումը կսկսվի նոյեմբերից

Կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին, որի համաձայն սահմանամերձ բնակավայրերի հիփոթեքային վարկի աջակցության տրամադրումը կսկսվի նոյեմբերից։

Այդ նպատակով ընթացիկ տարում բյուջեից կհատկացվի 28,668,000 դրամ։

Ենթադրվում է, որ մինչև տարեվերջ ծրագրից կօգտվի 80 շահառու, որոնցից յուրաքանչյուրի ամսական աջակցության չափը գործադրի հաշվարկով կկազմի մոտ 240,000 դրամ։

Նախատեսվում է փոխհատուցել շահառուների հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար մինչև 12 մլն դրամը, բայց ոչ ավելի, քան ամսական 171,000 դրամ, ինչպես նաև տոկոսագումարների մինչև 12%–ը, բայց ոչ ավելի, քան ամսական մինչև 120,000 դրամ։

Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը կառավարությունը հաստատվել էր հունիսի 9-ին։