6 հոկտեմբերի 2022 - 18:58 AMT
15 մլն դրամ` սեպտեմբերին զոհվածների մարմինների դատաբժշկական փորձաքննությանը

Սեպտեմբերին ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների լրացուցիչ դատաբժշկական, գենետիկական փորձաքննության համար կհատկացվի 15 մլն դրամ։ Այդ մասին որոշում է կայացվել կառավարության նիստում։

Եվս 15 մլն դրամ կհատկացվի մարտական գործողությունների մասնակիցների բուժօգնության փոխհատուցման համար։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։