7 հոկտեմբերի 2022 - 12:04 AMT
Վարչապետը մեկնել է Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Սանկտ Պետերբուրգում վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Փաշինյանը ՌԴ կմեկնի Պրահայից, որտեղ հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։

Պրահայում ընդունված քառակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։