7 հոկտեմբերի 2022 - 16:37 AMT
Կարեն Անդրեասյանը՝ ԲԴԽ նախագահ

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ։

«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը»,- ասվում է ԲԴԽ հաղորդագրության մեջ։

Անդրեասյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել հոկտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում։

Հոկտեմբերի 5-ին նա ազատվել էր արդարադատության նախարարի պաշտոնից, որին նշանակվել էր 2021-ի օգոստոսին։ ‌