7 հոկտեմբերի 2022 - 18:06 AMT
ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբին ճանաչել Արցախի Հանրապետությունը

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժյեի մարզերի ՌԴ-ին վերամիավորման վերաբերյալ՝ կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և ՄԱԿ երկրներին ճանաչել ԼՂ Հանրապետությունը։

Դրա մեջ ասվում է․ «Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը և դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցություններն արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան:

Միջազգային հանրությունն Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետություն ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ որոշված սահմաններում: Ըստ այդ օրենսդրության՝ Ադրբեջանի անկախության ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տվյալ երկրի հետ որևէ առնչություն չուներ, այլապես նա չէր ընդգրկվի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:

Ընդունելով ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրավունքը չի արգելում այնպիսի անկախության հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջև ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»:

Հայտարարությունը ստորագրել են ԱՀ ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական hայրենիք», «Արդարություն», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները։

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացel 1 անկախության մասին համահանրապետական հանրաքվե: Ընտրելու իրավունք ունեցող 132,328 հոգուց քվեարկությանը մասնակցե լ է 108,736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկել է 108,615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։