Հայաստանում հոկտեմբերի 3-9-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 444,482-ի` ավելանալով 697-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 9 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8700 դեպք կա։
Ապաքինվել է ևս 1251 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 432,811 է։ Փաստացի բուժվողների թիվը 1116 է։
Ընդհանուր առմամբ 3,220,025 թեստ է արվել, մեկ շաբաթում` 4214։