14 ապրիլի 2009 - 21:56 AMT
«ՌեյլՎնեշտրանսը» նպաստում է Հայաստանից արտահանման ընդլայնմանը
«ՌեյլՎնեշտրանս» ՍՊԸ-ն ՌԴ հաղորդակցության ուղիների նախարարության աջակցությամբ, 2009 թվականի մայիսի 1-ից 1 տարի ժամկետով պայմանագիր կկնքի Կովկաս-Փոթի լաստանավով` իզոտերմիկ սեփական շարժակազմով Ռուսաստանինց հյութեր ներկրելու վերաբերյալ, ամսեկան 14-18 վագոն: Այդ մասին հաղորդում է ընկերության տրանսպորտային էքսպեդիտորական բաժնի լրատվական բաժինը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեփական վագոնները Հայաստանից դատարկ են վերադառնալու:

Հայաստանի արտահանման ծավալների ավելացման նպատակով ընկերությունը մտադիր է կազմակերպել հետեւյալ բեռների տեղափոխում` շուտ փչացող ապրանքներ`միս, ձուկ, մրգեր եւ այլն, բեռների, որոնց տեղափոխման համար կիրառվում են թերմոսներ` գարեջուր, հյութեր, գինի, պահածոներ:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, քանի որ Փոթի-Կովկաս երթուղով լաստանավաի բեռնվածությունը փոքր է, ընկերությունը հույս ունի, որ կավելանա ներկրումը ՌԴ: «Այդ նպատակով Փոթի նավահանգիստ-Կովկաս նավահանգիստ հատվածում փոխադրման արժեքը սեփականատիրոջ կողմից նվազեցվել է 50 տոկոսով»,-ասվում է հաղորդագրության մեջ: