11 հոկտեմբերի 2022 - 12:49 AMT
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը կանցնի Երևանում

Դեկտեմբերի 12-13-ին Երևանում տեղի կունենա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։

Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին: