11 հոկտեմբերի 2022 - 14:34 AMT
Երևանում եզակի ծառեր և թփեր կտնկվեն

Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել, հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

ՀՈԱԿ-ի կողմից հստակ չափորոշիչներ են սահմանվել՝ ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձևավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ և ավելի, բնի տրամագիծը՝ 5.5 սմ հաստությամբ, շտամպը՝ նվազագույնը 2 մ, և իհարկե՝ փակ արմատային համակարգով:

«Տնտեսվարողները կարող են արձագանքել»,-ասվում է հաղորդագրության մեջ: