14 հոկտեմբերի 2022 - 10:31 AMT
Աստանայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումը

Աստանայում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աստանա է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: