15 ապրիլի 2009 - 01:49 AMT
Մոնտեբելոյում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Մոնտեբելոյում (Կալիֆորնիայի նահանգ) կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ միջոցառման կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միացյալ կոմիտեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել կազմկոմիտեում: Միջոցառմանը կմասնակցեն տարբեր կրոնական դավանանքների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում հանդես կգան տեղացի պաշտոնյաներ, հասարակական գործիչներ:
«Չափազանց կարեւոր է, որ Կալիֆորնիայի հայկական համայնքը ներկայացնում է միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր արդարացի պահանջը»,-ասվում է կազմկոնիտեի հաղորդագրության մեջ: