15 հոկտեմբերի 2022 - 15:04 AMT
Բաղրամյան-Կասյան էստակադայի նորոգման հրատապության պատճառն անվտանգությունն է

Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան փակ է երթևեկության համար՝ տարածքում նորոգման աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Ծրագրի ընթացքը շինարարները ներկայացրել են քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին՝ տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը պայմանավորված էր քաղաքացիների անվտանգությամբ, քանի որ փլուզման վտանգ կար:

Էստակադան կբացվի հոկտեմբերի 18-ին։