17 հոկտեմբերի 2022 - 14:50 AMT
ՊՆ-ն հրաձգության դասեր է կազմակերպում. Այս փուլում առաջնահերթությունը տրվելու է կանանց

Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները: Նշվում է, որ հաշվի են առնվել քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները:

Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։

Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևանի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին:

Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։

Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00, կամ գրանցվել առցանց։ ‌