17 հոկտեմբերի 2022 - 18:15 AMT
Կովկասյան ազնվացեղ եղջերուների 1-ին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ

Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ նշելով, որ 3 առանձնյակ է բաց թողնվել անտառ։

2013 թվականից առ այսօր Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը և շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը, որին աջակցում են Գերմանիայի KfW զարգացման բանկը, Բնության համաշխարհային հիմնադրամը։

Կովկասյան 14 առանձնյակը ՀՀ է բերվել 2018 թվականին Իրանից:

«Դիլիջան» ազգային պարկում դրանք նախ ադապտացվել են նոր կլիմային:

Մայրական խումբը միշտ պահվելու է պարկում: Նախատեսվում է տարեկան մոտ մեկ տասնյակ եղջերու բաց թողնել բնություն: ‌