15 ապրիլի 2009 - 11:58 AMT
Իրանը դիմել է ՄԱԿ` Իսրայելից պաշտպանելու խնդրանքով
Իրանը դիմել է ՄԱԿ` խնդրելով պաշտպանել Իսրայելի «ապօրինի սպառնալիքներից»: Համապատասխան հայտարարությունն արել է ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Հազաին:
Մեկնաբանելով մի շարք իսրայելցի քաղաքական գործիչների, այդ թվում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի խոսքերն այն մասին, թե հրեական պետությունը կարող է կանխիչ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, դեսպանը նշել է.«Այդ սպառնալիքները հանցավոր եւ ահաբեկչական գործողություն են ինքնիշխան պետության, ՄԱԿ-ի անդամի դեմ, դրանք ոչ միայն արտահայտում են սիոնիստական ռեժիմի ռազմատենչ բնույթն, այլ նաեւ հանդիսանում են միջազգային օրենսդրության կոպիտ խախտում»,-, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: