15 ապրիլի 2009 - 12:33 AMT
ՍԾՏՀ ԱԳՆԽ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել Սերգեյ Լավրովը
Այսօր Երեւանում բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի (ՍԾՏՀ ԱԳՆԽ) նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ադրբեջանը հանդիպմանը կներկայացնի երկրի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը: Նիստի ժամանակ ՍԾՏՀ նախագահությունը Հայաստանից կանցնի Ադրբեջանին: Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի ժամանման մասին դեռեւս ոչ մի բան հայտնի չէ»,-ասել է Բալայանը:

ՍԾՏՀ-ին անդամակցում են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Չերնոգորիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Դիտորդի կարգավիճակ ունեն Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան ու ԱՄՆ-ն: