27 հոկտեմբերի 2022 - 16:28 AMT
ՀՀ-ն` ամանորյա տոներին ռուսաստանցիների ամենապահանջնված երկրների 10-յակում

Հայաստանն ամանորյա տոներին ռուսաստանցիների ամենապահանջնված երկրների 10-յակում է։ Այդ են վկայում OneTwoTrip-ի տվյալները տոմսերի ամրագրումների վերաբերյալ։

Հայաստանը Սերբիայի հետ այդ ցանկում 8-րդն է, որոնց բաժին է ընկնում տոմսերի ամրագրումների 3 տոկոսը, գրում է aviaport.ru-ն։

Տվյալները վերաբերում են դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թվականի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածի ամրագրումներին։

Ամենապահանջված երկիրը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամանորյա արձակուրդներին Թաիլանդն է։ Այդ երկրին է բաժին ընկնում ամրագրումների 15 տոկոսը։

Երկրորդ տեղում Վիետնամն է, ուր նախատեսում է մեկնել զբոսաշրջիկների 11 տոկոսը, երրորդը՝ Ղազախստանը, որին հաջորդում են Թուրքիան և Ուզբեկստանը՝ ամրագրումների 6-8 տոկոսը։

Մյուս պահանջված ուղղությունը Ինդոնեզիան, որին հաջորդում են ԱՄԷ-ն ու Իսրայելը, Շրի Լանկա և Սեյշելներ։

Նշվում է, որ մեկ տարի առաջ՝ նույն ժամանակահատվածում, ամանորյա տոների ամենահայտնի ուղղություններից էին Թուրքիան, Հայաստանը, Մոլդովան, Հունգարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Չեխիան և Մալդիվները։