15 ապրիլի 2009 - 19:43 AMT
Հերթական «Բանկային Գագաթաժողով - Հայաստան 2009»-ը ապրիլի 28-ին տեղի կունենա Երեւանում
Ապրիլի 28-ին Երեւանում տեղի կունենա հերթական «Բանկային Գագաթաժողով - Հայաստան 2009»-ը «Բանկային քարտեր. առաջնային լուծումներ» թեմայով:

Գագաթաժողովին կմասնակցեն այնպիսի ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են NCR, Hypercom, Cybernet, Inpas, R-Style, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում գործող գրեթե բոլոր բանկերի ներկայացուցիչներ:

Գագաթաժողովին կընթերցվեն բազմաճյուղ վարկային հաստատությունների համար նախատեսված ավոտմատացման համակարգերի, հայկական դրամի ընդունման համար ինտելեկտուալ դեպոզիտի մշակման նախագծի, վճարման տերմինալների նոր սահմանների վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաեւ կացնկացվի սարքավորումների ցուցադրություն:

Գագաթաժողովի մասնակիցները երեք ընկերություններ են` «ՄՏԴ», «Սմարտ Տեխ» եւ «Սմարտ Տեստ», որոնք մասնագիտանում են բանկային սարքավորումների մատակարարման եւ ծրագրային ապահովման գործում: