28 հոկտեմբերի 2022 - 12:13 AMT
RT. Եվրախորհրդարանում կոչ են արել ՀՀ-ին «դիվերսիֆիկացնել գործընկերությունը» անվտանգության ոլորտում

Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում բանաձևի նախագիծ է շրջանառվում, որով «կոչ է արվում Հայաստանում դիտարկել անվտանգության ոլորտում գործընկերային հարաբերությունների դիվերսիֆիկացման հնարավորությունը, քանի որ ՀՀ վաղեմի կողմնորոշումը դեպի ՌԴ և ՀԱՊԿ գծով դաշնակիցներ դարձել է անբավարար»։ Այդ մասին գրում է RT-ն՝ նշելով, որ ծանոթացել է բանաձևի նախագծին։

Նշվում է` Եվրախորհրդարանի կոմիտեում կարծում են, որ «Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության ուղղվածությունն անվտանգության ոլորտում»։

«Եվրախորհրդարանում նշել են նաև, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն պահպանվի և ընդգծել են, որ ԵՄ-ն պատրաստ է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորման մեջ»,-ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ Եվրախորհրդարաքնի կոմիտեն դատապարտել էր «Ռուսաստանի մասնակցությունը հակամարտություններին ԵՄ ։ԱՐևելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված պետությունների տարածքում»։