29 հոկտեմբերի 2022 - 16:45 AMT
Վարչապետն ու Փայլանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երևանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ:

Փայլանը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:

Կարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, համայնքային կյանքին առնչվող հարցեր:

Փայլանին ընդունել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ավելի քան երկու ժամ տևած զրույցն ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: Զրույցին մասնակցել է նաև Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: