15 ապրիլի 2009 - 20:49 AMT
Լեւոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի չորրորդ փուլի առաջին շրջանում սեւերով հաղթանակ տարավ ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 32-րդ քայլում:

Ներկա պահին ավարտվել են եւս երկու հանդիպումներ. ֆրանսիացի Էթյեն Բակրոն ոչ ոքի ավարտեց խաղը ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ: Նույն կերպ ավարտվեցին նաեւ ուկրաինացի շախմատիստներ Պավել Էլյանով - Սերգեյ Կարյակին եւ ռուսաստանցիներ Եվգենի Ալեքսեեւ - Պյոտր Սվիդլեր հանդիպումները:

Առաջին փուլի մնացած հանդիպումները շարունակվում են: ԼՀ