31 հոկտեմբերի 2022 - 13:01 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 142 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

Հայաստանում հոկտեմբերի 24-30-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,242-ի` ավելանալով 142-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8709 դեպք կա։

Ապաքինվել է ևս 278 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,288 է։ Փաստացի բուժվողների թիվը 373 է։

Ընդհանուր առմամբ 33,228,468 թեստ է արվել, մեկ շաբաթում` 2301։