31 հոկտեմբերի 2022 - 15:43 AMT
Կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Սաթյանը

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ է վերընտրվել Արամ Սաթյանը, հայտնում է կոմպոզիտորների միության մամուլի ծառայությունը։

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Արամ Սաթյանը ստացել է 56 ձայն, իսկ նրա մրցակից Արամ Հովհաննիսյանը` 30 ձայն։ 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Կոմպոզիտորների միության նախագահի 3-րդ թեկնածու Ավետիս Բերբերյանն էլ ինքնաբացարկ է հայտնել։

Արամ Սաթյանն առաջին անգամ կոմպոզիտորների միության նախագահ էր ընտրվել 2013-ին։