31 հոկտեմբերի 2022 - 17:03 AMT
Սիմոնյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության հարցում

Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակության հետ Երևանում հանդիպմանը:

Դրա ընթացքում քննարկվել են խորհրդարան-գործակալություն գործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում։

Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի և նախագծերի շուրջ:

Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում Հայաստան է ժամանել ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Այցը եռօրյա է և կավատրվի նոյեմբերի 2-ին: Դեսպանի օրակարգում ընդգրկված են նաև հանդիպումներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։