15 ապրիլի 2009 - 21:37 AMT
«Կիլիկիա» ՖԱ իր բոլոր տեղական հանդիպումները կանցկացնի «Հրազդան» մարզադաշտում
Այսուհետ «Կիլիկիա» ՖԱ 2009թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության իր բոլոր տնային հանդիպումները Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Երեւանի «Հրազդան» մարզադաշտում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնում: