2 նոյեմբերի 2022 - 11:37 AMT
Սահմանազատման հանձնաժողովների 3-րդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին՝ Բրյուսելում

ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը կկայանա նոյեմբերի 3-ին՝ Բրյուսելում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստին»,-ասվում է գրառման մեջ:

ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախորդ նիստը կայացել է օգոստոսի 30-ին Մոսկվայում։

Photo. AP