2 նոյեմբերի 2022 - 17:30 AMT
Նոյեմբերը նորմայից 1-2 աստիճան տաք կլինի

Նոյեմբերը կլիմայական նորմայից 1-2 աստիճանով տաք կլինի և չոր։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշել է, որ տեղումների քանակը կլինի նորմայից պակաս, կայուն եղանակ կդիտվի։

«Առաջիկա օրերին կլինի պարզ և առանց տեղումների եղանակ, սակայն, ցուրտ արկտիկական օդային հոսանքների ներթափանցման հետևանքով հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով, հիմնականում գիշերային ժամերին։

Նոյեմբերի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 4-7-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ նոյեմբերի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում նոյեմբերի 3-ի ցերեկը սպասվում է +18 աստիճան։