3 նոյեմբերի 2022 - 11:20 AMT
Կիբերանվտագության միջազգային առաջատար ընկերությունը կներկայանա նոր բրենդով

HelpSystems-ը վերանվանվել է Fortra: Էվոլյուցիոն այս զարգացումն արտացոլում է գործընկերներին օգնելու նվիրվածությունը, որպեսզի սպառնալիքներով լի բիզնես աշխարհում կիբերանվտանգությունն ունենա ավելի պարզ և հասանելի լուծումներ։ Fortra-ն կտրամադրի կիբերվտանգներից պաշտպանվելու համապարփակ լուծումներ՝ հնարավորություն տալով ընկերություններին համատեղել անվտանգության հասունության բարձր աստիճանը և առօրյա գործունեության արդյունավետությունը։

Որպես այս էվոլյուցիայի մի մաս՝ ընկերությունն իր ռեսուրսները կենտրոնացրել է կիբերանվտանգության և ավտոմատացման վրա՝ ձեռք բերելով կարողություններ տվյալների անվտանգության, ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգության կառավարվող ծառայությունների ոլորտներում: Fortra-ի հմուտ փորձագետների թիմն ստեղծել է մի հարուստ գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ունենալ նորարարական ինտեգրացիաներ և լուծել խնդիրները նոր և առավել արդյունավետ ձևերով: Ընկերության նվաճումները ներառում են նաև այնպիսի ընկերությունների ձեռքբերումը, ինչպիսիք են Alert Logic, Digital Guardian, Cobalt Strike, Tripwire, Digital Defense, Terranova Security, Agari, PhishLabs, Core Security, GoAnywhere, Titus և այլ հայտնի ծրագրային ապահովման ծառայություններ մատուցող ընկերություններ:

«Կիբերանվտանգության ոլորտը անընդհատ փոփոխվում է, և մենք աճում ենք դրան համընթաց», - նշել է Fortra-ի գլխավոր գործառնական տնօրեն Քեյթ Բոլսեթը:

«Սա շատ կարևոր և ոգևորիչ պահ է մեզ համար, քանի որ մենք մեկնարկում ենք մի նոր շարժում, որը դրական փոփոխություններ կբերի ոլորտում, ինչպես նաև մեր գործընկեր կազմակերպություններում: HelpSystems-ում բոլորը համախմբված են այս առաքելության շուրջ, որպեսզի միասին հաղթահարենք անվտանգության անկառավարելի թվացող մարտահրավերները և մեղմենք մեր բազմաթիվ հաճախորդների մտահոգությունները: Մենք ցանկանում ենք, որ Fortra-ն մեր հաճախորդների համար դառնա կիբերանվտանգության այն դաշնակիցը, որը կլինի իրենց հետ ամեն քայլափոխին»,-ասել է նա։

Վերջին տարիներին Fortra-ի աճը տպավորիչ է եղել։ Ընկերությունն այժմ ունի ավելի քան 3000 աշխատակից, 18 գրասենյակ և ավելի քան 30,000 հաճախորդ ամբողջ աշխարհում: Իսկ հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի մասնագետ է աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում Fortra-ի գրեթե բոլոր պրոդուկտների և ծառայությունների մշակման պրոյեկտներում։ Երևանում գրասենյակը բացվել է դեռևս 2016 թվականին, երբ HelpSystems-ը ձեռք բերեց հայկական Sourcio ծրագրային ապահովման ընկերությունը։

Fortra-ն աշխատանքի հիանալի հնարավորություններ է տրամադրում կիբերանվտանգության ոլորտով հետաքրքրվող մարդկանց համար։ Հայաստանի թիմում մասնագետներն աշխատում են ճկուն և դինամիկ միջավայրում, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով կազմակերպել աշխատանքային առօրյան, ինչպես նաև զարգացնել հմտություններն ու կարողությունները կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտներում։

Ավելին կարելի է իամանալ ընկերության կայքից։

Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների մասին կարելի է տեղեկանալ կայքում, ինչպես նաև Լինքդինյան էջում։